‘2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 4,2 տոկոսով կրճատվել է ‘

653

2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում կրճատվել է 4,2 տոկոսով` մինչև 4 514.8  մլն կՎտ/ժ, ասվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունում:

Հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երն էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են 1,6% -ով` մինչև 1 469.5 մլն կՎտ/ժ : Մինչդեռ ՀԷԿ-երն էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազեցրել են 11,6%- ով` մինչև 1 248.0 մլն կՎտ/ժ : Հայկական ԱԷԿ-ն էլեկտրաէնեևրգիայի արտադրությունը կրճատել է 3%-ով` մինչև 1 605.3 մլն կՎտ/ժ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 103 հազար գեգաջոուլ ջերմային էներգիա (49,9% աճ): Մյուս աղբյուրներն արտադրել են 2,4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա` նույնքան, որքան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Նախորդ հոդվածը‘Մինչև հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարները ստանալու դիմումի ձևը հասանելի է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում դավադրության կասկածանքով տասնյակ ոստիկաններ են ձերբակալվել’