‘2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կոնյակի և գինու արտադրությունը Հայաստանում կրճատվել է 9%’

1060

Կոնյակի արտադրությունը Հայաստանում 2014 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9%, մինչև 12 012.4 հազար լիտր, ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում: Հայկական կոնյակի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է և ԱՊՀ երկրները:

Գինու արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 9%, մինչև 3768,0 հազար լիտր: Շամպայն գինիների արտադրությունն աճել է 26,8% -ով, մինչև 248,2 հազար լիտր: Օղու և լիկյորի արտադրությունն աճել է 0.1%, մինչև 6 558.6 հազար լիտր: Գարեջրի արտադրությունն աճել է 37.2% մինչև 20833,0 հազար լիտր:

Նախորդ հոդվածը‘Իրանը 225 մլն դոլար է հատկացրել Ուրմիո լճի փրկության համար’
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են’