‘2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում կրճատվել է 12.4%’

966

2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12,4%, մինչև 7548.9 հազար տոննա, նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:

Երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 4,5%, մինչև 2 279.3 հազար տոննա, ավտոմոբիլային փոխադրումները նվազել են 19.9%, մինչև 4 069.4 հազար տոննա, օդային փոխադրումներն աճել են 6.6%, մինչև 8.1 հազար տոննա: Հիմնական գազատարով մատակարարվել 1 192,1 հազար տոննա բնական գազ, ինչը 4,2% ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Բեռնափոխադրումների շրջանառությունն աճել է 1,4%, մինչև 2 847.4 մլն տոննա/կմ:

Ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում նվազել է 6,9%, մինչև 167062.0: Այդ թվում, երկաթուղային տրանսպորտով փոխադրումները նվազել են 9.5%, մինչև 294,3 հազար մարդ: Ավտոմոբիլային փոխադրումները նվազել են 8%, մինչև 149727.9 հազար մարդ: Օդային տրանսպորտով ուղևորներափոխադրումներն աճել են 24.2%, մինչև 1 600.0 հազար մարդ: Այդ թվում, հայկական ավիափոխադրողների կողմից (Էյր Արմենիա)` աճել են 4.3 անգամ, մինչև 196,4 հազար ուղևոր: Էլեկտրական տրանսպորտով փոխադրումներն աճել են 2,6%, մինչև 15 439.8 հազար մարդ: Ուղևորափոխադրումների շրջանառությունն աճել է 9,5%, մինչև 2 300.4 մլն ուղևոր/կմ:

Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ։

Նախորդ հոդվածը‘Հայաստանը 95-րդ տեղն է զբաղեցրել բարեկեցության վարկանիշում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Շարժման ռեսուրսներն ավելի քան բավարար են’