‘
2014թ. Ադրբեջանի պետական բյուջեից պաշտպանական ոլորտին կհատկացվի 1 637 362 284 մանաթ, հայտնում է «Թուրան» գործակալությունը:
Այդ գումարից 1 512 351 557 մանաթ կհատկացվի պաշտպանությանը, 106 318 488 մանաթ՝ ազգային անվտանգությանը, և 2 758 805 մանաթ կհատկացվի պաշտպանության և անվտանգության ոլորտում ուսումնասիրությունների համար, ևս 2 933 434 մանաթ կհատկացվի պաշտպանական նշանակության այլ ոլորտների համար, հաղորդում է haqqin.az լրատվական կայքը:
Նշենք, որ 2013թ. ռազմական ոլորտին բյուջեից հատկացվել է 1 528 582 583 մանաթ: Այսպիսով՝ Ադրբեջանի ռազմական ծախսերը մեծացել են մոտ 109 միլիոն մանաթով: Նշենք նաև, որ մեկ մանաթի փոխարժեքը մոտավորապես մեկ եվրո է:
‘