‘2014 թ. ամուսնալուծությունների թիվը ՀՀ–ում աճել է 19,8%–ով, իսկ ամուսնությունների թիվը` միայն 3%-ով’

2432

Հայաստանում, 2014 թվականին գրանցվել է 18 հազար 912 ամուսնություն, 2013-ի համեմատ աճելով 3%: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ամուսնալուծությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 4498, տարեկան կտրվածքով աճը`19.8%, իսկ ամուսնալուծությունների գործակիցը կազմել է 1,5 պրոմիլե, 2013 թվականի 1.2 պրոմիլի փոխարեն: Հետևաբար, 2014 թվականին գրանցված 1000 ամուսնությունից 238-ն ամուսնալուծվել է, 2013 թվականի 205-ի փոխարեն:

Նախորդ հոդվածը‘ Դավիդ Վիլյան դարձավ «Նյու Յորք Սիթի»-ի ավագը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հաստատել է նախագահի 4 թեկնածուների անունները’