‘2014 թ. երկրորդ կիսամյակում 110 Ուկրաինայի քաղաքացի ապաստան է խնդրել Հայաստանում’

778

2014 թվականի երկրորդ կիսամյակում 163 օտարերկրյա քաղաքացիներ ապաստան են խնդրել  Հայաստանի իշխանություններից, այդ թվում, 81 տղամարդ և 82 կին:

Ըստ Միգրացիոն պետական ծառայության տվյալների, որոնք տրամադրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանում ապաստան խնդրած օտարերկրյացիներից 110-ը եղել են Ուկրաինայի քաղաքացիներ, 19-ը Սիրիայի, 18-ը` Իրաքի, 9 –ը` Իրանի և 2 հոգի` Լիբանանից և Գվինեայից:

Ըստ աղբյուրի, նույն ժամանակահատվածում Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել 70 անձ, այդ թվում, 32 տղամարդ և 38 կին: Փախստականի կարգավիճակ ստացած անձանցից 43-ը ժամանել է Ուկրաինայից, 17-ը` Իրաքից, 10-ը` Սիրիայից: Փախստականի կարգավիճակից զրկվել է 8 մարդ, այդ թվում, 5 Իրաքի և 3 Սիրիայի քաղաքացիներ:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ոստիկանները ձևը գտել են. իրե՛նք են ծեծել. «ՉՒ» ‘
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբաման Սպիտակ տանն ընդունել է MLS-ի նորընծա չեմպիոն «Լոս Անջելես Գելեքսիին»’