‘
2014 թվականին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 2 մլն 082 հազար 755 ուղևոր, ինչը շուրջ 324 511 ուղևորով կամ 18,5 տոկոսով ավելի է 2013 թվականի ցուցանիշի նկատմամբ:
Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 1 039 891 ուղևոր, իսկ ժամանել է 1 042 864: Մեկնողների և ժամանողների դրական հաշվեկշիռը կազմում է մոտ 3 000 մարդ:
Բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10 400 տոննա, մի փոքր զիջելով 2013 թվականի ցուցանիշին, իսկ թռիչք/վայրէջքների քանակը աճել է 18,4 տոկոսով և կազմել 10 553: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը:
‘