‘2014-ին բնապահպանության ոլորտի ծախսերը կկազմեն ավելի քան 2 մլրդ դրամ’

612

Համաձայն Հայաստանի 2014 թվականի պետբյուջեի նախագծի, բնապահպանության ոլորտի ծախսերը 2014 թվականին կկազմեն 2.3 մլրդ.դրամ, ինչը 28.6% ավելի է, քան 2013 թվականին: Ինչպես այսօր ՀՀ խորհրդարանում կայացած բյուջեի վերաբերյալ լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ բնապահպանությնա նախարար Արամ Հարությունյանը, հաջորդ տարի ֆինանսավորումն ուղղված կլինի 19 ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, կշարունակվի ծառերից ու թփերից Սևանի ափերի մաքրման ծրագիրը` լճում ջրի մակարդակի բարձրացման արդյունքում: Այդ նպատակին, ըստ նախարարի, կհատկացվի 125 մլն.դրամ:

Բացի այդ, ևս 60 մլն.դրամ կհատկացվի Սևանա լճում Գեղարքունիի և ամառային Բախտակի մանրաձկների բացթողնմանը: Ըստ Հարությունյանի, այս տարի լճում բաց է թողնվել 300 հազ.մանրաձուկ: Ծրագրի իրականացումը նախարարն անվանել է հաջողված:

Հաջորդ տարի ուշադրություն կդարձվի նաև հատուկ պահպանվող բնապահպանական տարածքներին, որոնց ֆինանսավորումը որոշ հոդվածներով կմեծանա: Մասնավորապես, ֆինանսավորումը կավելանա «Արփի» ազգային պարկի համար, որը հանդիսանում է Դարևսկու իժի բնակատեղի: 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի սկզբին կայցելեն Հարավային Կովկաս’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը վաղը կայցելի Գերմանիա’