‘2014-ի բյուջեի եկամուտների աճը կապահովեն հարկերն ու տուրքերը ‘

910

2014 թվականին ՀՀ կառավարության հիմնական խնդիրը կլինի մակրոտնտեսական կայունության և տնտեսական կայուն աճի ապահովումը: Այս մասին այսօր երկրի խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ներկայացնելով «2014 թվականի բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ըստ նրա, առաջին անգամ կառավարությունը փաստաթուղթը ներկայացրել է պետական բյուջեի նախագծում գրանցված ծրագրերի ձևաչափով: 2014 թվականին ՀՀ ՀՆԱ աճը կանխատեսվում է 5.2%, տարեկան ինֆլյացիան` 4.5%, իսկ համախառն ինդեքս-դեֆլյատորը` 4.2%: Պետբյուջեի դեֆիցիտը ՀՆԱ կազմում կանխատեսվում է 2.3%, իսկ ընթացիկ դեֆիցիտը` 8.4%:

Բյուջեի եկամտային մասը կկազմի 1.134 տրլն.դրամ (ներկայիս 407 դրամ/դոլար փոխարժեքով), ծախսերը կկազմեն 1.244 մլրդ.դրամ, դեֆիցիտը` 110 մլրդ.դրամ: Բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ կաճեն 9.8%: Եկամուտների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը կկազմեն հարկերը և տուրքերը` 96.28%:

Հարկերի և տուրքերի գծով նախատեսվում է մուտքագրել 1.092 տրլն.դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշին գերազանցում է 9.2 մլրդ.դրամով: 2014 թվականին հարկային բեռի ավելացում չի նախատեսվում:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ի կանայք գործուղման համար կռիվ են անում. Մի հատ ձայնդ մի բարձրացրու ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի խորհրդարանականները բողոք են հայտնել Իրանի կողմից Նախիջևանի սահմանի փակման դեմ’