‘2014-ի հունվար-հունիս ամիսներին դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 1.4%’

1194

2014 թվականի հունվար-հունիս ամիսներին դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 0.9% գնանկման պայմաններում կազմել է 1.4%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրամի 1.7% արժեզրկման և 2.7% գնաճի համեմատ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, միայն 2014-ի հունիսին դրամի արժևորումը դոլարի նկատմամբ կազմել է 0,5%, իսկ գնանկումը`1,8%: 2014-ի հունիսին 2013-ի հունիսի համեմատ գնաճը կազմել է 1.8% (դոլարի նկատմամբ դրամի 0.4% արժեվորման պայմաններում), իսկ 2014-ի հունվար – հունիսին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմլ է 4%: 2014-ի հունիսին միջին փոխարժեքը կազմել է 411.1 դրամ / 1 դոլար, 2013-ի հունիսի 412.6 դրամ / $ 1 համեմատ:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2013 թվականի հունիս ամսին գնանկումը կազմել է 0.1%, 2012-ի դեկտմբերի համեմատ գնաճը`2.7%, իսկ 2012-ի հունիսի համեմատ գնաճը կազմել է 6,5%: 2012-ի հունվար — հունիսին գնանկումը կազմել է 0,4%, դրամի արժեզրկումն նկատմամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ` 8.2%, միայն  2012-ի հունիսին սպառողական գների անկումը կազմել է 1.3%, որն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 4,1 % րժեզրկոմով, երբ գնաճի 2011-ի հունվար – հունիսին կազմել էր 3.5% իսկ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ` 3.9% — ով (միայն 2011 — ի հունիսին, գնանկումը կազմել էր 1.4%, իսկ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ` 0.2%): 

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013-ին դրամի արժեվորումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 0.1%, իսկ միայն դեկտեմբերին` արժեզրկումը կազմել է 0.1%, իսկ գնաճը 2013 – ին կազմել է 5.6% (միայն դեկտեմբերին գնաճը կազմել է 1, 1%): 2012-ին դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 5.9%, իսկ միայն դեկտեմբերին արժեվորումը կազմել է 0,3%, իսկ գնաճը 2012 – ին կազմել է 3.2% (միայն դեկտեմբերին գնաճը կազմել է 2.1%): 

Նախորդ հոդվածը‘Պուտին. Ուկրաինայի դեպքերը Ռուսաստանին զսպելու քաղաքականության դրսևորումն են’
Հաջորդ հոդվածը‘Առանց նախագահի որոշման՝ ռադան չի կարող երկրում ռազմական դրություն մտցնել’