‘2014-ի նորաձեւության նոր ուղղությունները. Ինչ հագնել եւ ինչ դեն նետել ‘

3965

Գալիք Նոր տարվա կապակցությամբ ամերիկացի ոճաբանները բարձրակարգ ամսագրերի ընթերցողների, Twitter և Facebook սոցիալական ցանցերի օգտատերերի հետ միասին կազմել են նորաձեւությունից դուրս եկած հագուստների, կոշիկների ցանկը, որոնք անհրաժեշտ է թողնել 2013-ում, կամ՝ ուղղակի մոռանալ նրանց մասին:

Օձի տարին ավելի քան հագեցած էր վառ գույներիի իրերով, որոնք աղմկահարույց էին, չնայած որ՝ ի հայտ են եկել բավականին շուտ: Առաջին հերթին՝ մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ դուրս գցել տանկետաների վրա՝ զամշե կամ կաշվե բարձր սպորտային կոշիկները: «Լիովին համաձայն եմ ոճաբանների կարծիքի հետ, այժմ երևի միայն լուսնի վրա չեն կրում այս տեսակի կոշիկներից. դա այնքան է հոգնեցրել, որ անգամ տեսնելն անհնարին է: Մենք կոչ ենք անում աղջիկներին՝ որքան հնարավոր է շուտ ազատվել դրանցից»,- կոչ է անում Լոս Անջելոսում գտնվող «Նորդսթորմ» խանութի աշխակատից Դեյվը:

Հնացած է համարվում նաեւ ծաղիկներով և այլ մեծ պատկերներով նեղ ջինսե պրինտները: Չարժե հագնել, առավելեւս՝ գնել, հատուկ կտրտած զգեստներ՝ ազդրերի, որովայնի և պարանոցի շրջանում մեծ, արհեստական անցքերով: 

2014-ին խորհուրդ է տրվում ազատվել հսկա պլատֆորների եւ կրունկների վրա «մերկապարուհի» ոճի բոկոտիներից եւ կոշիկներից, այդ թվում նաև «Ուգի» անունը կրող ձմեռային կոշիկներից, իսկ եթե «Ուգիներից» շատ դժվար է ազատվելը, ապա փոխարենը փորձեք կրել դրանց հնարավորինս կարճ տեսակները:

Անհապաղ հրաժարվել է պետք նաեւ հագուստի (բաճկոնների, վերնաշապիկների, դրանց օձիքների եւ ուսերի հատվածում) կոշիկների եւ պայուսակների վրա մեխերի եւ փշերի տեսքով արված սեղմակներից:  

Մատնահարդարման մասնագետները նկատել են, որ մոդայիկ չեն այլեւս նաեւ գելային, ծաղկավոր, արթ-դիզայն ոճի մանիկյուրները, այդ թվում նաև սուր ծայրով եղունգները:

Խոսելով ողջ 2014 թվականի մասին՝ ոճաբանները կարծում են, որ տարին կլինի կանացիության, թարմ գույների, փափուկ, բնական գանգուրների և նուրբ կրունկներով կոշիկների տարի:  

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Սերժ Սարգսյանն ունի զրոյական հեղինակություն բոլոր շերտերի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Օսկանյան. Հանրությունը Տիգրան Սարգսյանի բացատրությանն է սպասում օֆշորի թեմայով’