‘2014-ը ամենաշոգ տարին է եղել՝ մետեոդիտարկումների ողջ պատմության ընթացքում’

978

Ամերիկյան գիտնականները հայտարարել են, որ օդերևութաբանական դիտարկումների  ողջ ընթացքում 2014 թվականը ամենաշոգն է եղել. գլոբալ ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի՝ 0,68 աստիճանով բարձր է եղել միջին ցուցանիշներից:

Տվյալները հավաքագրվում են 1880 թվականից: Դիտարկումների արդյունքում գրանցված ամենաշոգ 15 տարիներից 14-ը բաժին են ընկնում 21-րդ դարին: Եվրոպայի երկրների մեծ մասում և Ավստրալիայի մի շարք շրջաններում 2014 թ. գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան: Բրիտանիայում անցյալ տարին ամենաշոգն էր՝ 1910 թ. ի վեր:

Կլիմայի և շրջակա միջավայրի փոփոխության հարցերով զբաղվող բրիտանական ինստիտուտի աշխատակից Բոբ Ուորդը հայտարարել է, որ այս նոր տվյալները ցրում են այն առասպելը, թե գլոբալ տաքացումն իբր դադարել է:

«Անցյալ տարի գրանցված ռեկորդային ջերմաստիճանը պետք է աշխարհի բոլոր երկրներին մղի այն բանի գիտակցմանը, թե որքան մեծ է կլիմայի փոփոխության վտանգը, և անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դրան հակազդելու համար»,- հայտարարել է գիտնականը: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Պերմյակովը սպանության պատճառների մասին հարցերին պատասխանում էր՝ «Չեմ կարող ասել» — News.am’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Էրեբունիում փլվածքի պատճառով 5 խանութ սահել է փոսը’