‘2014 թվականին բնակչության կողմից գազի սպառման ծավալները նվազել են ‘

1063

2014 թվականին նախորդ տարվա համեմատ 5,4%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 2 061.7 մլն խ.մ:

Ինչպես հաղորդում է «Գազպրոմ Արմենիա»-ից, նշված ժամանակահատվածում իրացվել է 2 010.8 մլն խմ, ինչը 3,4.%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

2014 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են 16,2%-ով էներգետիկայի ոլորտի և 5,9%-ով ԱԳԼՃԿ-ների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 594.1 և 481.8 մլն խ.մ: 2,7%-ով ավելացել է նաև գազի սպառման ծավալները այլ սպառողների կողմից՝ կազմելով 176.5 մլն խ.մ:

Նախորդ տարվա համեմատ նվազել են 4,4%-ով բնակչության և 9,4%-ով արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 515.4 և 243.1 մլն խ.մ:

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին:

Նախորդ հոդվածը‘Ձեռներեցները կրկին բողոքում են շրջանառության հարկից’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր. ԼՂՀ ՊՆ’