‘2014 թվականի 11 ամիսներին կոնյակի արտադրությունը նվազել է 6.6%’

766

Կոնյակի արտադրությունը Հայաստանում 2014 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,6%, մինչև 16 942.5 հազար լիտր, նշվբած է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում: Հայկական կոնյակի սպառման հիմնական շուկան է Ռուսաստանը և ԱՊՀ երկրները:

 Գինու արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 13,6%, մինչև 5082,4 հազար լիտր: Շամպայն արտադրությունը նվազել է 0,2%, մինչև 400.4 հազար լիտր: Օղու և լիկյորի արտադրությունը նվազել է 6%, մինչև 8 388.6 հազար լիտր: Գարեջրի արտադրությունն աճել է 22,9%, մինչև 22935,0 հազար լիտր: 

Նախորդ հոդվածը‘Բելառուսում ոստիկանությունը բացահայտել է 20 ծայրահեղական մուսուլմանների’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեայի նախագահը համաձայնել է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ’