‘2014 թ.-ի առաջին կիսամյակում էլեկտրաէներգիայի արտադրությունը ՀՀ-ում 3,2 տոկոսով կրճատվել է’

915

2014 թվականի հունվար-հունիս ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 3,2 տոկոսով` մինչև 3 735.4 մլն կՎտ/ժ, ասվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրությունում: Հաշվետու ժամանակահատվախում ՋԷԿ-երն էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են 0,8%-ով, մինչև 1 312.4 մլն կՎտ/ժ: Միևնույն ժամանակ ՀԷԿ-երն էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել են 7,8%-ով, մինչև 1 071.3 մլն կվտ/ժ: Հայկական ԱԷԿ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել է 3,2%-ով, մինչև 1 349.4 մլն կվտ/ժ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 103 հազար գեգաջոուլ ջերմային էներգիա (49,9% աճ): Մյուս աղբյուրներն արտադրել են 2,3 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրմանն առնչվող խափանումների վերացման համար մի քանի շաբաթ կպահանջվի’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երեւանում եւ այլ մարզերում’