‘2014 թ. Հայաստանի ճանապարհներին զոհվել է 450 մարդ’

974

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, 2014 թվականին Հայաստանի տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3156 պատահար, որոնց հետևանքով  զոհվել է 297 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 4479 մարդ:  2013 թ. նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 2824 պատահար, որոնց  հետևանքով զոհվել էր 316, մարմնական վնասվածք ստացել՝ 3994 մարդ:

2014 թվականին Հայաստանում արձանագրվել է վրաերթի 965 դեպք, որոնց հետևանքով  զոհվել է 93 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 992 մարդ: 2013 թվականին Հայաստանում արձանագրվել էր վրաերթի 873 դեպք, որոնց  հետևանքով զոհվել էր 113, մարմնական վնասվածք ստացել՝ 856 մարդ:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի պահանջները  չկատարելու հետևանքով 2014 թվականին արձանագրվել է վրաերթի 665 դեպք, որոնց հետևանքով 60 մարդ զոհվել է, 648-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

2013 թվականին արձանագրվել է 597 վրաերթի դեպք, որոնց հետևանքով 62 մարդ զոհվել է, 575-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Եթե գումարենք բոլոր ներկայացված թվերը, ապա ստացվում է, որ 2014 թ. Հայաստանի ճանապարհներին զոհվել է 450 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել՝ 6119 մարդ:

2013 թվականին Հայաստանի ճանապարհներին զոհվել է 491 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել՝ 5425 մարդ:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժից թասիբ չեն ուզի ‘