‘2014-ին Հայաստանը կշարունակի Վրաստանի հետ սահմանային անցակետերի արդիականացումը’

767

2014 թվականին Հայաստանը կշարունակի Վրաստանի հետ սահմանի` Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցակետերի արդիականացման ծրագրի իրականացումը: Այս մասին է ասված «Հայաստանի 2014 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում: Փաստաթղթի հեղինակներն ընդգծել են, որ EBRD օժանդակությամբ կշարունակվեն «Բագրատաշեն» անցակետի արդիականացման աշխատանքները: Ծրագրի իրականացումն սկսվել է 2013 թվականին և կշարունակվի մինչև 2015 թվականը: Այդ նպատակով 2014 թվականին կհատկացվի 1.543 մլրդ.դրամ, որից 1.286 մլրդ.դրամ կկազմեն վարկային միջոցները, իսկ 257.1 մլն.դրամ` ՀՀ կառավարության մասնակցության բաժինը:

Նախորդ հոդվածը‘Պուտինի արձագանքը Զորի Բալայանի նամակին’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հույսեր է կապում Սարգսյան-Ալիեւ հանդիպման հետ ‘