‘2014-ի բյուջեի նախագծի համաձայն, տնտեսությունն աճել է 5,2%-ով’

904

Այսօր կառավարության արտահերթ նիստում ընդունվեց 2014 թվականի բյուջեի նախագիծը, ըստ որի առաջարկվում է` եկամուտների գծով` 1 տրիլիոն 127 մլրդ 400 մլն դրամ, ծախսերի մասով` 1 տրիլիոն 237 մլրդ 900 մլն դրամ, պետական բյուջեի դեֆիցիտը` 110 մլրդ 500 մլն դրամ:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացմամբ՝ 2014 թվականի պետբյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշներն են` իրական ՀՆԱ-ի աճ 5.2 % չափով, անվանական ՀՆԱ-ն 4 տրիլիոն 723 մլրդ 700 մլն դրամ: Պետական բյուջեի եկամտային մասում հարկերի եւ տուրքերի գծով եկամուտները կանխատեսվել են ՀՆԱ-ի 23.1%-ի չափով, դիֆիցիտը ՀՆԱ-ի 2.3 % չափով: Բյուջեում, ինչպես ներկայացրեց ֆինանսերի նախարարը, ամենաշատ ծախսերը սոցիալական ոլորտին են տրամադրվելու՝ 45.6 %: Պաշտպանություն, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության ոլորտի ծախսերը բյուջեի 21.1 տոկոսն են, տնտեսության ճյուղեր՝ 11.7տոկոս, համայնքային բյուջեների պետական բյուջեից ֆինանսավորումը` 3.3 տոկոս: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ՊՆ նախկին նախարար, թալիշ անկախականների առաջնորդ Հումաթզոդան Արցախում է’
Հաջորդ հոդվածը‘Հաստատվել է պետբյուջեի նախագիծը. Թոշակները և աշխատավարձերը կբարձրանան’