‘2014-ի հունվարին Հայաստանում ինֆլյացիան կազմել է 2.8%, իսկ տարեկան ինֆլյացիան` 5.5%. Պաշտոնական ‘

4114

Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի հունվարին ինֆլյացիան կազմել է 2,8%, ինչը պայմանավորված է եղել մի շարք պարենային ապրանքների 5.1% թանկացումներով (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը), իսկ առանց ոգելից խմիչքների և ծխախոտի` 5.3 % : Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նույն ժամանակահատվածում ոչ պարենային ապրանքներիգները նվազել են 0.3%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0.3 %: Ընդ որում, սպառողական գները հետազոտվող բոլոր քաղաքներում հաշվետու ամսում աճել են 2.1-3.6 %, միայն Երևանում`2.6 %:

Ըստ վիճակագրության, 2014 թվականի հունվարին տարեկան կտրվածքով ինֆլյացիան կազմել է 5.5 %, մասնավորապես, տարեկան կտրվածքով պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) աճել են 4.2%, ոչ պարենային ապրանքներինը`3,4%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 9,1 %:

 

Հունվարի ինֆլյացիան պարենային ապրանքների շուկայում (5.3%) հիմնականում պայմանավորված է եղել մրգերի, բանջարեղենի և կարտոֆիլի 10,6-41,6 % թանկացումներով: Մասնավորապես, բանջարեղենը և կարտոֆիլը հունվարին թանկացել են 41.6 %, միայն Երևանում`41.4%, իսկ մրգերի գներն աճել են 10,6%, միայն Երևանում`8.7%: Բանջարեղենի խմբում հատկապես թանկացել են կանաչին` 2.1 անգամ, կանաչ սոխը`59 %, սմբուկը`57,5 %, լոլիկը`49.3%, կանաչ պղպեղը`39,6 % վարունգը`35,8%, կարտոֆիլը`31.9%, բողկը`31.4 %, գազարը`25.5 %, իսկ մնացած բանջարեղենը թանկացել է զգալիորեն ավելի քիչ: Մրգերի խմբում հունվարին թանկացել են արքայախնձորը` 37.7%, տանձը` 19.3 %, նուռը`18.2%, մանդարինը` 16.1%, խաղողը`16%, խնձորը` 15,8 %, բանանը`14, 2%:

Արդյունաբերական ապրանքների խմբում հունվարին հիմնականում նվազել են կոշիկը` 2.3 %, հագուստը և տրիկոտաժեղենը`1.1%, ինչպես նաև անձնական օգտագործման իրերը` 0,9%, իսկ թանկացել է գործվածքեղենը` 12.5%:

Ծառայությունների գները հունվարին թանկացել են 0.3 %, հիմնականում հանգստի կազմակերպման ոլորտում` 9.7%, բժշկական ծառայությունների ոլորտում` 2.3 %, կենցաղային ծառայությունների ոլորտում` 0.5 %, ինչպես նաև էժանացել են ծառայությունների սակագները մշակույթի ոլորտում` 11.6%, և տրանսպորտի ոլորտում` 2.5%:

Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի հունվարի արձանագրվել գրեթե նույն ինֆլյացիան `2.9%, ինչը նունպես բացատրվում էր պարենային ապրանքների 4.9% թանկացումով (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը), բացառությամբ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի` 5.1 %: Իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,2%,  ծառայությունների սակագներն աճել են 0.8 %: 2013 թվականի հունվարին ինֆլյացիան տարեկան կտրվածքով կազմել է 2.6 %, մասնավորապես, պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) աճել են 1.9%, ոչ պարենային ապրանքների գները` 6%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 2.2%:

Հիշեցնենք, որ սրանք պաշտոնական տվյալներ ենք, որոնք շատ հանգիստ կարող են չհամընկնել ձեր ամենօրյա դիտարկումների հետ, եւ հնարավոր է՝ իրական գնաճը ավելի մեղմված ներկայացված լինի:

 

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկոն ընդդիմության բանակցությունները Յանուկովիչի հետ անիմաստ է համարում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական կառավարությունը պատերազմ է հայտարարում «զուգահեռ պետությանը»’