‘2014-2017թթ. Համաշխարհային բանկը կարող է Հայաստանին տրամադրել 843 մլն դոլար’

818

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների Խորհուրդն իր նոյեմբերի 7-ին կայացած նիստում քննարկել է Հայաստանի հետ 2014-2017 թվականների գործընկերության ռազմավարությունը, 843 մլն դոլար ընդհանուր արժեքով, ասված է ՀԲ երևանյան ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

ՀԲ կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնության ռազմավարությունը կոչված է նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհով կրճատել աղքատության մակարդակը և բարելավել բարեկեցության մակարդակը:

Օգնությունը կհատկացվի երկու հիմնական ուղղություններով, բիզնեսի և սոցիալական ոլորտներում, մասնավորապես, այն ուղղված կլինի մրցունակության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, արտահանումների և տուրիզմի խթանմանը, ֆինանսավորման մատչելիության ապահովմանը ՓՄՁ ոլորտին, սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, կրթության և առողջապահության ոլորտներում ծառայությունների մատչելիության բարձրացմանը:

Նշենք, որ 1992 թվականից ի վեր ՀԲ Հայաստանին տրամադրել է 1.746 մլրդ դոլարի վարկային միջոցներ: Ներկայումս Հայաստանում իրականացվում են ՀԲ 14 ակտիվ ծրագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 445.4 մլն դոլար:

Նախորդ հոդվածը‘Միլիտարիզացիայի Գլոբալ ինդեքսում Հայաստանը չորրորդն է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է Հայաստանի հետ սահմանները բացելու վերաբերյալ մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվությունը’