‘2015-ին ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղը տեղի կունենա Թբիլիսիում’

668

 

Այն բանից հետո, երբ Ուելսի Կարդիֆ քաղաքում Մադրիդի «Ռեալը» երկրորդ անգամ նվաճեց  ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը` հաղթելով «Սեւիլյային», հայտնի դարձավ, որ հաջորդ տարի սուպերգավաթի համար խաղը կանցկացվի Թբիլիսիում, տեղեկցնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներ տեղեկացրել են, որ խաղը տեղի կունենա Թբիլիսիի Բորիս Փայչաձեի անվան «Դինամո» մարզադաշտում:

Վրացական մայրաքաղաքի այս ստադիոնը կառուցվել է 1936-ին վրաց ճարտարապետ Գիա Քուրդիանիի նախագծով: Այժմ ստադիոնը տեղավորում է 55 հազար հանդիսականի, սակայն ժամանակին այնտեղ տեղավորվել է ռեկորդային` 110  հազար հանդիսատես:

 

 

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվել են վճարել լրագրողի ազատ արձակման համար պահանջվող փրկագինը’
Հաջորդ հոդվածը‘Խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով քննիչը կալանավորին ծեծի է ենթարկել’