‘
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է դիտարկել թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեային վաճառելու տարբերակները: Գործարքով կզբաղվի գործակալ Խորխե Մենդեսը, ով հետաքրքրված էայս մեծ գործարքով:
Հակառակ ուղղությամբ կարող են գնալ «Ռեալի» խաղացողներ Գարեթ Բեյլը, Լուկա Մոդրիչն ու Ռաֆայել Վարանը, իսկ երկու ակումբների միջեւ միգրացիան կարող է դառնալ 2015-ի խոշորագույն գործարքը: Ինչպես հայտնի է, Մանկունիանցիները՝ մինչեւ հիմա չերկարաձգելով պայմանագիրը Դե Խեայի հետ, չէին թաքցնում իրենց հետաքրքրությունն Արքայական ակումբի խաղացողների եռյակի հանդեպ:
‘