‘2015-ին Ռուսաստանը ժամանակավոր բնակության 126.055 թույլտվություն կտրամադրի միգրանտներին’

1027

Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել 2015 թվականին օտար երկրների քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց 126 055 ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու մասին:  

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքը, փաստաթուղթը նախապատրաստել է Ռուսաստանի ԴՄԾ` «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական դրության մասին» դաշնային օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի և «Ռուսաստանի Դաշնություն մուտքի և ելքի կարգի մասին» դաշնային օրենքի 258-րդ հոդվածի առաջին մասի իրագործման նպատակով:

2015 թվականի քվոտայի չափը սահմանվել է ՌԴ սուբյեկտների գործադիր իշխանության մարմինների առաջարկությունների հիման վրա, որոնք նախապատրաստվել են` հաշվի առնելով տարածաշրջաններից յուրաքանչյուրում առկա միգրացիոն իրավիճակն ու տնտեսական դրությունը:

Կայացված որոշումը նպատակաուղղված է միգրացիոն գործընթացների կարգավորման արդյունավետության բարձրացմանը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. ՀՀԿ-ական կանայք’
Հաջորդ հոդվածը‘Երևանի սրճարաններից մեկում փուչիկների պայթյունից երեք երեխա տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել’