‘2015-ն ակտիվ աշխատանքի տարի կլինի՞ հայ կինեմատոգրաֆիստների համար’

969

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը, հաջորդ տարի կշարունակվեն որոշ նախագծերի առնչվող աշխատանքները, որոնց թվում են Վիգեն Չալդրանյանի «Կոմիտասը», Լուսինե Սարգսյանի «Թափանցիկ տանիքները», Հովհաննես Գալստյանի «Լուսավոր շրջանը»: Նշված ռեժիսորների նախորդ գործերը հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Օրինակ՝ Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմն այս տարի մասնակցել է հայ-վրացական «Կինոէքսպրես» նախագծին, արժանացել է 11-րդ «Ոսկե ծիրան» ՄԿՓ էկումենիկ ժյուրիի մրցանակին: Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմն մրցանակների է արժանացել ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում անցկացված ՄԿՓ-ներում, իսկ Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմն արժանացել է 2013 թվականի Հայաստանի ազգային կինոմրցանակաբաշխության հատուկ մրցանակի:

Գևորգյանը նշել է, որ 2015 թվականին կիրագործվեն նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագծեր, խոսքը վերաբերում է, մասնավորապես, Արամ Շահբազյանի «Հիշողության պատ», Վարդան Հովհաննիսյանի «Հոգու կալանավորները» վավերագրական ֆիլմերին: Բացի այդ, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Սերժ Ավետիքյանը կներկայացնի «Մշո ճառընտիր» 15 րոպե տևողությամբ անիմացիոն ֆիլմը:   

«Մշո ճառընտիրն» (13-րդ դար) հայերերն ամենամեծ ձեռագիրն է, որը կշռում է 28 կգ: 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ երկու կանայք ձեռագիրը փրկել են ոչնչացումից` այն բաժանելով երկու մասի: Այսօր «Մշո ճառընտիրը» պահվում է Մատենադարանում:

Ինչպես պատմել է Գևորգյանը, Ավետիքյանի ժապավենը կներառվի Comer Work ռուսական ստուդիայի WW1 («Առաջին համաշխարհային») միջազգային ալմանախում:

Ազգային կինոկենտրոնի տնօրենը հույս է հայտնել, որ տեղական կինեմատոգրաֆում աշխուժացում կդիտվի Կինոյի աջակցության եվրոպական հիմանդրամին` Eurimages-ին Հայաստանի անդամակցումից հետո: Eurimages-ի գործունեությունը նպատակաուղղված է, մասնավորապես, համատեղ կինոարտադրության զարգացմանը: Դա նշանակում է, որ հայ կինեմատոգրաֆիստների առջև նոր հնարավորութուններ կբացվեն իրենց նախագծերի իրագործման համար:

Նախորդ հոդվածը‘Հարկայինը սահմանամերձ Ճամբարակում ՓՄՁ-երից կամայական գումարներ է պահանջում’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն վաճառել է 2 մլն դոլար, բորսայում կատարվել է 1.7 մլն դոլարի առքուվաճառք’