‘2016 թ. պարտականությունները կատարելիս զոհվել է ՄԱԿ-ի 99 խաղաղարար’

1314

Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեքշաբթի Коммерсантъ թերթում հրապարակված հոդվածում:

«2016 թ. իրենց պարտականությունները կատարելիս զոհված ՄԱԿ-ի խաղաղարարների ցանկը համալրվել է 99 անունով: Այդ մասին հաղորդել են երեկ կազմակերպության քարտուղարությունում՝ Խաղաղարարների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ»,- ասվում է հրապարակման մեջ:

Գութերեշը նաև նշել է, որ «խաղաղությունը պաշտպանելու գործունեությունն արդյունավետ է՝ ըստ ծախսերի»:

«ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունների արդյունքներով՝ ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունները ութ անգամ ավելի արդյունավետ են՝ ծախսերի տեսակետից, քան այն գործողությունները, որոնցում ԱՄՆ-ը միայնակ է գործում»,-ընդգծել է Գութերեշը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Պետերբուրգում ատամնաբույժը հեռացրել է հաճախորդի 22 առողջ ատամ’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը ՌԴ-ին պարտավորեցրել է վճարել 38 հազար եվրո’