‘2019 թ. առաջին կիսամյակում ընտրապայքարի համար Թրամփը հավաքել է ավելի քան 30 մլն դոլար’

891

ԱՄՆ նախագահի պաշտոնում 2020 թ. վերընտրվելու կամպանիան անցկացնելու համար Դոնալդ Թրամփը 2019 թ. առաջին կիսամյակում հավաքել է ավելի քան 30 մլն դոլար՝ որպես նվիրատվություն, կիրակի օրը տեղեկացրել է The Hill թերթը:

Այդպիսով՝ տարվա առաջին կեսին Թրամփն ավելի շատ գումար է հավաքել, քան դեմոկրատներից իր երկու մրցակիցները, ովքեր առաջատարն են այդ ցուցանիշով: Այսպես, Վերմոնթ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսն ստացել է ավելի քան 18 մլն դոլարի նվիրատվություն, իսկ Կալիֆոռնիայից ընտրված սենատոր Քամալա Հարիսը՝ մոտավորապես 12 մլն:

Նախընտրական մրցապայքարի մեկնարկը կտրվի 2020 թ. փետրվարին, երբ Այովա և Նյու Հեմփշիր նահանգներում կայանան կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները և նախնական ընտրությունները, որոնց ընթացքում կընտրվեն դեմոկրատների և հանրապետականների ազգային համագումարների պատվիրակները:

ԱՄՆ 59-րդ նախագահի ընտրությունները կկայանան 2020 թ. նոյեմբերի 3-ին:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ընթանում է ՀՀ, ԱՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Սադամ Հուսեյնի ժառանգած ևս մի եղբայրական գերեզման’