2020-ի աղետի, թերեւս, ամենագլխավոր պատճառը դա է

6920

Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքում գրում է․

«1993թ․ հունիս-հոկտեմբեր ամիսներին հինգ շրջան՝ Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Կուբաթլուն եւ Զանգելանը հանձնած Հեյդար Ալիեւին «ոչխար» թուրքերը պատվեցին «համազգային առաջնորդ» տիտղոսով, Իլհամին ընդունեցին որպես գահի օրինական ժառանգորդ, ենթարկվեցին, կազմակերպվեցին, ունեցան սպառազինված բանակ, վաստակեցին դաշնակիցներ․․․1992-94 թվականների՝ բոլոր առումներով անհավասար պատերազմում նախ՝ Ստեփանակերտը, ապա՝ Շուշին ազատագրած, Լաչինի միջանցքը բացած, այնուհետեւ վեցուկես ադրբեջանական շրջան մաքրած երկրի նախագահին մենք անվանեցինք «պարտվողական» եւ հրաժարական պարտադրեցինք ու անգիտաբար հրճվեցինք։ 2020-ի աղետի, թերեւս, ամենագլխավոր պատճառը դա է»։

Նախորդ հոդվածը100 տարեկանում մահացել է աշխարհի ավագագույն գրոսմայստերը
Հաջորդ հոդվածըSuperbet Chess Classic. Արոնյանը պարտության մատնեց Դոմինգեսին