‘2022 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի ձմռա՞նը’

708

2022 թվականին Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չի կարելի անցկացնել ամռան ընթացքում, այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը:

«Մրցաշարը պետք է կայանա ձմռանը, երբ այդ տարածաշրջանում առավել հարմար ջերմաստիճան է լինում»,- Բլատտերի խոսքերն է մեջբերում Eurosport-ը: «Այն չի կարող անցկացվել ոչ աշնանը, ոչ էլ տարվա սկզբին կամ գարնանը: Առաջնությունը անհրաժեշտ է կազմակերպել տարվա վերջում»:

Նա նշել է, որ մի քանի երկրներ դեմ կլինեն այդ գաղափարին, քանի որ նրանք ստիպված են լինելու մեկ սեզոնով փոխել իրենց ազգային առաջնությունների խաղացանկը:

Մայիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Քաթարում ջերմաստիճանը լինում է 40-46 աստիճան տաքություն, իսկ օդի խոնավությունը հասնում է 50 %-ի: Իսկ դեկտեմբերից մարտն ընկած ժամանակահատվածում միջին ջերմաստիճանը 20-30 աստիճան տաքություն է:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Մի «աննշան» դրվագ այն մասին, թե ուր էինք և ուր հասանք’
Հաջորդ հոդվածը‘Սուպերգոլ սեփական կիսադաշտից Բելառուսում (տեսանյութ)’