2022 թվականի լավագույն գոլահարները թոփ-5 լիգաներում

470

Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վստահորեն գլխավորում է օրացուցային տարվա լավագույն ռմբարկուների ցուցակը թոփ-5 լիգաների ֆուտբոլիստների շրջանում։

24-ամյա ֆրանսիացին 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն էր՝ 8 գոլով և ընդհանուր առմամբ 2022 թվականին բոլոր 55 խաղերում 55 գոլ է խփել (Ֆրանսիային հավաքական, ՊՍԺ)։

Երկրորդ տեղում Էրլինգ Հոլանդն է «Մանչեսթեր Սիթիից» (նախկինում՝ Դորտմունդի «Բորուսիա»), ով դարձել է 43 գոլի հեղինակ, երրորդում՝ Ռոբերտ Լևանդովսկին (42), ով ամռանը Մյունխենի «Բավարիային» փոխարինել է կատալոնական «Բարսելոնայով»։

Չորրորդ տեղում Քրիստոֆեր Նկունկուն է «ՌԲ Լայպցիգից» (37), իսկ լավագույն հնգյակը եզրափակում է աշխարհի նորընծա չեմպիոն Լիոնել Մեսսին 35 գոլով։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ․ ԱԱ-2022-ում ոչ մի պայմանավորված խաղ չի եղել
Հաջորդ հոդվածըԼուիս Սուարեսը կարիերան կշարունակի «Գրեմիոյում»