Բրիտանական Economist ամսագրի վերլուծական բաժինը հրապարակել է կյանքի համար ամենաթանկ քաղաքների հերթական վարկանիշը։
2022 թ․ արդյունքներով՝ վարկանիշը գլխավորում են Նյու Յորքը և Սինգապուրը։
Մոսկվան և Սանկտ Պետերբուրգն այն քաղաքներն են, որտեղ կյանքն ամենաշատն է թանկացել․ նրանք վարկանիշով առաջ են տեղափոխվել մի քանի տասնյակ կետով։
Վարկանիշը կազմող Economist Intelligence Unit-ը նշում է, որ աշխարհի 172 խոշոր քաղաքներում վերջին տարում գներն աճել են 8,1 %-ով։ Սա վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ թիվն է, որոնց ընթացքում ամսագիրը տվյալներ է հավաքում աշխարհում կյանքի արժեքի վերաբերյալ։
Նման թռիչքի պատճառը փորձագետները համարում են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ և Չինաստանում «զրոյական կորոնավիրուսի» քաղաքականությունը, որի շրջանակներում Պեկինը մշտապես լոքդաուններ է հայտարարում։
Փոխանցում է BBC-ն։