‘2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի ձմռանը’

786

2022-ին Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ձմեռային ժամանակահատվածում: այդ մասին FranceInter ռադիոկայանին հայտնել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն: «Կարծում եմ, խաղերը տեղի կունենան նոյեմբերի 15-ից մինչեւ հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածը», — ասել է նա:

Աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու որոշումը քննադատաբար է ընդունվել այն պատճառով, որ ամռանն այդ տարածաշրջանում խիստ շոգ եղանակ է լինում: Ջերմաստիճանը հասնում է 35-45 աստիճանի: Ձմռանը Քաթարում ջերմաստիճանը հասնում է մինչեւ 25 աստիճանի:

Քաթարում անցկացվելիք առաջնությունը քննադտվում է նաեւ նրա համար, որ սպորտային օբյեկտների շինարարության ժամանակ աշխատանքային անվտանգության կանոնները չեն պահպանվում, նշում է Reuters գործակալությունը:

 

Նախորդ հոդվածը‘Հետամանորյա Երեւան. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Դենիս Ռոդմանը Կիմ Չեն Ինին շնորհավորել է «Happy Birthday to You» երգով’