2022 թ․ ամենաթանկ քաղաքների վարկանիշը գլխավորում են Նյու Յորքը և Սիգապուրը

423

Բրիտանական Economist  ամսագրի վերլուծական բաժինը հրապարակել է  կյանքի համար ամենաթանկ քաղաքների հերթական վարկանիշը։

2022 թ․ արդյունքներով՝ վարկանիշը գլխավորում են Նյու Յորքը և Սինգապուրը։

Մոսկվան և Սանկտ Պետերբուրգն այն քաղաքներն են, որտեղ կյանքն ամենաշատն է թանկացել․ նրանք վարկանիշով  առաջ են տեղափոխվել  մի քանի տասնյակ կետով։

Վարկանիշը կազմող Economist Intelligence Unit-ը նշում է, որ աշխարհի 172 խոշոր քաղաքներում վերջին տարում գներն աճել են 8,1 %-ով։ Սա վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ թիվն է, որոնց ընթացքում ամսագիրը տվյալներ է հավաքում աշխարհում կյանքի արժեքի վերաբերյալ։

Նման թռիչքի պատճառը փորձագետները համարում են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ և Չինաստանում «զրոյական կորոնավիրուսի» քաղաքականությունը, որի շրջանակներում Պեկինը մշտապես լոքդաուններ է հայտարարում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը2010-ից հետո Իսպանիան ընդամենը 3 հաղթանակ է տարել ԱԱ-ներում
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Հարավային Կորեան հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)