2023-2024թթ. մրցաշրջանում Բարսելոնան տնային խաղերը չի անցկացնի Նոու Կամպում

305

Կատալոնական ակումբի տնային մարզադաշտի վերակառուցումը կսկսվի այս ամառ, բայց չնայած դրան, թիմը 2022-2023 թթ. մրցաշրջանը կանցկացնի «Կամպ Նոու» մարզադաշտում։ 2023-2024թթ. մրցաշրջանում ակումբը կտեղափոխվի Լյուիս Կոմպանիսայի «Օլիմպիական» ստադիոն։

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան։

Հարկադիր տեղափոխության պատճառով երկրպագուների թիվը, ովքեր կարող են գնալ «Բարսելոնայի» խաղերին, գրեթե երկու անգամ կկրճատվի։ Եթե ​​«Կամպ Նոու» մարզադաշտը կարող է տեղավորել 98 հազար, ապա «Օլիմպիական» մարզադաշտը՝ 55 հազար հանդիսական։

Նախորդ հոդվածըՀայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողի եւ մարզիչի հավակնորդները
Հաջորդ հոդվածըՄարիո Գյոտցեն վերադարձավ Բունդեսլիգա