ամենօրյա արխիվները: Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2023, 21:30
6 բնակավայրերից բնակիչները տարհանվել են
«Արցախի 6 բնակավայրի՝ Խրամորթի, Խնապատի, Սառնաղբյուրի, Նախիջևանիկի, Մաճկալաշենի, Ճանկաթաղի բնակիչները տարհանվել են»,- X-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
25 զոհ, 2-ը` խաղաղ բնակիչ
Ստեփանակերտի դիահերձարանից Արցախի ՄԻՊ–ի ստացած տեղեկատվությամբ՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով կա 25 զոհ, 2-ը` խաղաղ բնակիչ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տվյալներն X-ի...
128 վիրավոր, 12-ը` երեխա
Ադրբեջանից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։ «Արևիկ» բուժմիավորումում գտնվում է...
Եղցահողի բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա. Արցախի ՄԻՊ
Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակիչ, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում: Ադրբեջանական ԶՈՒ-ն ավերել է համայնքի դպրոցը։
Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք...
Մարտերը շարունակվում են
Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։
Ադրբեջանական ԶՈՒ-ն կիրառում է հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։
Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի...
5 զոհ, 80 վիրավոր
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:
Այս պահի դրությամբ...
Կրակի ինտենսիվությունը շփման գծում նվազել է
Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Կան զոհեր և վիրավորներ` կանայք, տարեցներ, երեխաներ
Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով, Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ...
Շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում...
Զոհերից մեկը երեխա է
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, մեկը՝ երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս տեղեկությունը X (նախկին...