2024 թ․ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիրները

382

Հոլիվուդում հավատարմագրված արտասահմանյան լրագրողների ասոցիացիան հաղորդել է 2023 թ․ արդյունքերով «Ոսկե գլոբուսի» մրցանակակիրների անունները։

Մրցանակների հանձնման արարողությունը կայացել է Բևեռլի-Հիլզում, «Բևեռլի-Հիլթոն» հյուրանոցում (Կալիֆոռնիա նահանգ)։

Լավագույն ռեժիսոր  անվանկարգում մրցանակը հանձնվել է Քրիստոֆեր Նոլանին («Օպենհեյմեր»)։

Լավագույն սցենար է ճանաչվել «Անկման անատոմիան» (Ժյութին Թրիե, Արթուր Արարի)։

Լավագույն դրամատիկ ֆիլմ՝ «Օպենհեյմեր»։

Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն՝ «Խեղճ դժբախտներ»։

Լավագույն դրամատիկ սերիալ՝ «Ժառանգները»։

Օտար լեզվով լավագույն ֆիլմ՝ «Անկման անատոմիա»։

Կնոջ և տղամարդու լավագույն դերակատարներ՝ Լիլի Գլադսթոուն («Ծաղկազարդ լուսնի մարդասպանները»), Կիլլիան Մերֆի («Օպենհեյմեր»), և այլն։

Նախորդ հոդվածըԿոնգրեսում պահանջում են բացատրել Օսթինին հոսպիտալացնելու մասին ծանուցման ուշացումը
Հաջորդ հոդվածըՑԱԽԱԼ․ Գազայի հատվածում ռազմական գործողությունները կընթանան ողջ 2024 թ․ ընթացքում