ամենօրյա արխիվները: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024, 23:13

Վաղը Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Վաղը՝ ապրիլի 17-ին,  պետական գործիչ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է:  Այդ կապակցությամբ, Հայաստանի ժողովրդական կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի անդամներն ու համախոհները, նրա ընկերներն ու հարազատները վաղը` ժամը 13.00-ին, կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ամփոփված է Դեմիրճյանի աճյունը: