‘
Անհետացել է զինված ուժերի ժամկետային զինծառայող, հայտնում է NEWS.am-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ էլեկտրոնային նամակ է ստացվել, որում ասվում է, թե անհետացել է Երեւանի Ավան վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Տարոն Հայրունին: Վերջին անգամ նրան տեսել են հունիսի 27-ին, առավոտյան 8.30-ի սահմաններում, Երեւանի Մարաշ թաղամասում:
Արտաքին տվյալները՝ հասակը 170 սմ: Սանրվածքը կարճ: Աչքերը կապույտ: Հագին եղել է մուգ վերնաշապիկ:
Բոլոր այն անձինք, ովքեր որեւէ տեղեկություն ունեն նրա մասին, կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 077779549 Հովսեփ
‘