Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճեց 12-րդ տիտղոսը կարիերայում։
Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված WTA-500 մրցաշարի եզրափակիչում 21-ամյա լեհ թենիսիստուհին 6:3, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 10 րոպե։
Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 780 հազար դոլար էր։