’21 միլիոն՝ աշխարհի ամենահազվագյուտ ադամանդներից մեկի համար’

621

Աշխարհում ամենահազվագյուտ և հայտնի ադամանդներից մեկը՝ Archduke Joseph-ը (76,02 կարատ), աճուրդում վաճառվել է 21,48 միլիոն դոլարով: «Քրիստիս» տանը կազմակերպված աճուրդը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին Ժնեւում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Թանկարժեք քարը արդյունահանվել Է Հնդկաստանի Գոլքոնդայի Սուլթանության հանքահորերում, 1919 թ. քարը պաշտոնապես գրանցվել է ավստրիացի ֆելդմարշալ Իոսիֆ Ավգուստի անունով և հետագայում ստացել ավստրիացու անունը:

Չնայած այդքան բարձր գնին՝ Archduke Joseph-ը  չի կարողացել գերազանցել այն ռեկորդը, որը սահմանվել է նույնպես Ժնեւում՝ «Սոտբիս» աճուրդային տան աճուրդում, երբ 24,78 կարատ քաշով վարդագույն աներեւակայելի գեղեցկությամբ ադամանդն աճուրդով վաճառվեց 46,15 միլիոն դոլարով: Դա  ռեկորդային գումար Է դարձել աճուրդներում վաճառված ադամանդների համար:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյանի խորհրդական. Ավելի լուրջ բանով զբաղվեք’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքում ԼՂՀ ճանաչման հարցը նախապայման չենք դնում’