’21-ամյա վարորդը զոհվել է’

857

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 08.33-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Օպել Աստրա» մակնիշի 35 DL 440 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդ, 1991 թ. ծնված Ա. Կ. դին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից 10 մ հեռավորության վրա:

Նախորդ հոդվածը‘Որոշ ճանապարհներ մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Այս տարի սպանվել է 71 եւ ձերբակալվել 826 լրագրող’