’21-րդ դարի տասը ամենաթանկ տարերային աղետները (ֆոտոշարք)’

1267

Կենտրոնական Եվրոպայի ներկայիս ջրհեղեղը, որն առաջացել է տեղատարափ անձրևների պատճառով և Դունայ, Ռեյնա, Մայն և ափի այլ գետերի վարարման պատճառով՝ սպառնում է դառնալ նույնիսկ ավելի ավերիչ, քան «դարի ջրհեղեղը»՝ 2002 թվականին: Այս մասին տեղեկացնում է Forbes.ru-ն:

Ջրհեղեղի հետևանքով հատկապես շատ տուժել են Չեխիան, Հարավային Գերմանիան և Ավստրիան: Արդեն հայտնի է յոթ մահացածների մասին: Եթե վատատեսական կանխատեսումները հաստատվեն, ապա ներկայիս ջրհեղեղը ունի բոլոր հնարավորությունները՝ հայտնվելու վերջին տարիների ամենամասշտաբային տարերային աղետների ցանկում:

2011 թվականին Ճապոնիայի երկրաշարժի հետևանքով երկրի տնտեսությունը կրել է 243,9 միլիարդ դոլարի վնաս:
2008 թվականի Սիչուանյան երկրաշարժ՝ տնտեսական վնասը կազմել է 191,9 միլիարդ դոլար:
2005 թվականի «Կատրին» փոթորիկ՝ տնտեսությանը հասցված վնասը կազմել է 108 միլիարդ դոլար:
2012 թվականի «Սենդի» փոթորիկ՝ տնտեսությանը հասցված վնասը կազմել է 50 միլիարդ դոլար:
2004 թվականի երկրաշարժ և ցունամի Հնդկական օվկիանոսում՝ տնտեսությանը հասցված վնասը կազմել է 34 միլիարդ դոլար:
2010 թվականի Չիլիի երկրաշարժ՝ տնտեսությանը հասցված վնասը կազմել է 27,3 միլիարդ դոլար:
2002 թվականի ջրհեղեղ Եվրոպայում՝ տնտեսությանը հասցված վնասը կազմել է 15-20 միլիարդ եվրո:
2010 թվականի Հաիթիի երկրաշարժ՝ տնտեսությանը հասցված վնասը կազմել է 7,2-13,2 միլիարդ դոլար:
2010 թվականին Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ժայթքում՝ տնտեսությանը հասցված վնասը կազմել է 5-7,3 միլիարդ դոլար: 
2010 թվականի Ռուսաստանի անտառային հրդեհներ տնտեսությանը հասցված վնասը կազմել է 85,5 միլիարդ ռուբլի:

Նախորդ հոդվածը‘Անթալիայի քաղաքապետը հրաժարվել է ջուր տրամադրել ոստիկանությանը՝ ջրցան մեքենաների համար ‘
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի ՏՏ կենտրոնի շինհարթակ’