21-րդ դարում ամենաշատ տրանսֆերային ծախս արած ակումբը «Չելսին» է՝ 2,4 միլիարդ եվրո

710

21-րդ դարում ամենաշտ տրանսֆերային ծախս արած ակումբը Լոնդոնի «Չելսին» է՝ 2,4 միլիարդ եվրո, հաղորդում է Transfermarkt-ը։ Երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»՝ 2,3 միլիարդ եվրո։

Երրորդ-չորրորդ տեղերը կիսում են Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան»՝ 2,2-ական միլիարդ եվրո։

Հնգյակը եզրափակում է Թուրինի «Յուվենտուսը»՝ 2,1 միլիարդ եվրո։

Նախորդ հոդվածըՀայաստան է վերադարձել հինգ հայ ռազմագերի
Հաջորդ հոդվածըԼեւոն Պաչաջյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան