22 տարվա ազատազրկում լրագրողին՝ պետական դավաճանության մեղադրանքով

167

Մոսկվայի քաղաքային դատարանը պետական դավաճանության գործով 22 տարվա ազատազրկման է դատապարտել լրագրող Իվան Սաֆրոնովին խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։

Սաֆրոնովը նաև տուգանվել է 500 հազար ռուբլու չափով։

Մեղադրական կողմը պահանջում էր լրագրողին ազատազրկել 24 տարով։

Սաֆրոնովը ձերբակալվել էր երկու տարի առաջ, նրան չեխական և գերմանական հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեղադրանք էր ներկայացվել։ Փոխանցված փաստաթղթերում, ըստ մեղադրական կողմի՝ խոսքը ռուսաստանյան զենքի արտահանման և ռուսաստանյան զորքերի գործողությունների մասին էր Սիրիայում։

Սաֆրոնովը մեղքը չի ընդունել, պնդում է, որ իրեն հետապնդում են լրագրողական գործունեության պատճառով, նա երկու անգամ հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըSinquefield Cup․ Կարլսենը հրաժարվեց մասնակցությունից, Արոնյանը խաղաց ոչ ոքի
Հաջորդ հոդվածը«Չելսին» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Մենդիի հետ