’22 տարվա «Մոսկվիչին» հետևեց 15 տարվա սպանությունը’

862

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության կայքից, սեպտեմբերի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա իրավապահները ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի բնակիչ, նախկինում դատված, 1967 թ. ծնված Արմեն Շահբազյանին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Շահբազյանը խոստովանել է, որ 1998 թվականի սեպտեմբերին հայրական տանը, գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ, ձեռքով  հարվածել  էր իր ծանոթուհի Դիանային, ով կորցնելով գիտակցությունը` մահացել էր:

Պատժից խուսափելու համար Շահբազյանը դիակը թաղել էր  տանը հարակից շինության պատի տակ:

Սեպտեմբերի լույս 19-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի աշխատակիցները մեկնեցին Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղ:

Շահբազյանի մատնացույց արած վայրի զննությանբ ոստիկանները հայտնաբերել են դիակի ոսկորները:

Հանգամանքները պարզվում են:

Կայքը հավելում է, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ սա ՀՀ Ոստիկանության առաջին զարմանահրաշ բացահայտումը չէ: 2012 թ. Նոյեմբերին մեր իրավապահները բացահայել էին շուրջ 22 տարի առաջ կատարված «Մոսկվիչ»-ի անվադողերի գողությունը:

Նախորդ հոդվածը‘Բոլոր «գաստրոլյորները» լավ կանեն՝ ճամպրուկները հավաքեն ‘
Հաջորդ հոդվածը‘«Անկախության երթի» կազմակերպիչները ստեղծված վիճակի համար մեղադրում են Սերժ Սարգսյանին’