‘221 ակտ՝ 1.1 միլիոն դրամի. Մամուլ’

1069

Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը վճարովի ավտոկանգառներից օգտվելու դիմաց չվճարած քաղաքացիների նկատմամբ կազմել է 221 արձանագրություն։ Այս մասին, «ՀԺ»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից։ Քանի որ վերը նշված խախտման համար որպես տուգանքի չափ սահմանված է 5000 դրամ, ստացվում է, որ մեկուկես ամսվա ընթացքում քաղաքացիներից գանձվել է 1 միլիոն 105 հազար դրամ, օրական միջինը՝ 24 հազար 555 դրամ։

Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի որոշման համաձայն՝ գանձված տուգանքի 70 տոկոսը, իսկ այս դեպքում՝ 773 հազար 500 դրամը, վճարովի ավտոկանգառների սպասարկում իրականացնող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության մասնաբաժինն է։ 30 տոկոսը՝ 331 հազար 500 դրամը, մուտքագրվելու է համայնքային բյուջե։ «Կարևոր է նշել, որ «Փարքինգ սիթի սերվիսի» կողմից տեսախցիկներով կահավորվել և վերահսկվում է Երևանի Փոքր կենտրոնի մի մասը միայն։ Սա նշանակում է, որ մայրաքաղաքի փողոցների ամբողջական կահավորումից հետո տուգանքների թիվը անկասկած մի քանի անգամ կաճի։»,–եզրակացնում է թերթը։

Նախորդ հոդվածը‘ՕԵԿ-ական նախարարը բյուջեի գումարները մսխելու յուրօրինակ մեխանիզմ է իրականացնում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանը պատասխանատվության կենթարկվի՞. Մամուլ’