23 ծանր վիրավոր է տեղափոխվել Հայաստան

410

Հարգելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի:

Վիրավորների տեղափոխումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության հատկացրած շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ:

Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ:

ԱՀ առողջապահության նախարարություն

Նախորդ հոդվածըԱրցախի կառավարության հայտարարությունը
Հաջորդ հոդվածըԵղցահող համայնքի բնակիչները հասել են Կոռնիձոր