’23 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահ’

1985

1990թ. օգոստոսի 4-ին` ուղիղ 23 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը երկարատև քվեարկությունից հետո ԳԽ նախագահ ընտրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ընտրություններում Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Մովսիսյանի նկատմամբ: Ժողովրդավարական թեւի առաջնորդի հաղթանակը ժողովուրդը ընդունեց ցնծությամբ:

Նշենք նաև, որ Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը կազմավորվել է 1990թ. մեծամասնական ընտրակարգով` երկու փուլով (260 պատգ.) մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Այդ ժամանակ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր։ Նոր խորհրդարանում, որը սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ` կոմկուսը և Հայոց համազգային շարժումը։ Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները։ ԳԽ-ում ստեղծվեցին «Հանրապետություն» (38 պատգ.), «Արցախ» (11 պատգ.), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգ.), «Ազգային առաջադիմություն» (10 պատգ.) պատգամավորական խմբերը, ՀՀԴ խմբակցությունը վերափոխվեց պատգամավորական խմբի (12 պատգ.)։

1990թ. օգոստոսի 4-ին Լ. Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ։ Խորհրդարանը օգոստոսի 23-ին ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը. որոշում կայացվեց ՀԽՍՀ-ն վերանվանել Հայաստանի Հանրապետություն։ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, և Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Հոկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նույն թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը։

Նախորդ հոդվածը‘«Եթե դեռ կա թեկուզ մեկ մարդ, ով դիմակայում է, ուրեմն արդարությունը վաղ թե ուշ կայանալու է»’
Հաջորդ հոդվածը‘Առնետության հուշարձանի մոտ (լուսանկար)’