‘
Վերջին մի քանի օրվա ընթացքում ինքնասպանությունների կտրուկ աճ է նկատվում: Վերջին 24 ժամվա ընթացքում միայն Երևանում գրանցվել է ինքնասպանության 3 փորձ:
Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնի հիվանդներից մեկը ինքնասպանություն կատարելու նպատակով ցած է նետվել պատուհանից, ում վիճակը ծայրահեղ ծանր վիճակում է: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի բնակիչ, 52-ամյա Արմեն Կարապետյանն է, ով հիվանդանոցի 3-րդ հարկի պատուհանից ցած է նետվել կնոջ ներկայությամբ:
Այսօր ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ըստ նախնական տեղեկությունների, ինքնսապանություն գործած քաղաքացին կլինի մոտ 25-30 տարեկան, ում ինքնությունը ոստիկանությունը ճշտում է:
Երեկ՝ հոկտեմբերի 9-ին 40-45 տարեկան տղամարդը ինքնասպանություն գործելով` իրեն ցած է նետել Դավիթաշենի կամրջից: Տղամարդը ցած նետվելուց առաջ, իր վարած Opel Astra G մակնիշի համարանիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա: Հետագայում պարզվել է, որ ինքնասպանութուն գործած քաղաքացից՝ 63-ամյա Գագիկ Ռուբենյանն էր, որը բնակվում էր Եղվարդ քաղաքում:
‘