‘
Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ փետրվարի 11-ից 25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում: Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական եւ գործնական պարապմունքներ: Մրցավարները կհանձնեն նաեւ տեսական քննություններ եւ ֆիզպատրաստության թեստ: Պարապմունքները վարելու են ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը եւ ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը: Հավաքի շրջանականերում մրցավարներին ու օգնականներին հնարավորություն կընձեռնվի սպասարկել Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմերի միջեւ նախատեսված ընկերական հանդիպումները, հայտնում է ՀՖՖ մամլո ծառայությունը:
Պատվիրակությունը կգլխավորի ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը:
‘