’24 ֆուտբոլիստ ստացել է պաշտոնական հրավեր ազգային հավաքականից’

819

Ինչպես հայտնի է, մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Գոյություն ունեցող կարգի համաձայն, ազգային հավաքականների խաղացողները պետք է հրավեր ստանան ոչ ուշ, քան պաշտոնական հանդիպումից 15 օր առաջ: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 24 ֆուտբոլիստների ակումբներին պաշտոնական հրավերներն արդեն ուղարկվել են:

Հրավերներ են ուղարկվել Ռոման Բերեզովսկու («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան) , Գևորգ Կասպարովի («Զոբ ահան», Իրան), Արթուր Հարությունյանի («Շիրակ»), Ռոբերտ Արզումանյանի («Ակտոբե», Ղազախստան), Վալերի Ալեքսանյանի («Սանաթ նաֆտ» Իրան), Արտյոմ Խաչատուրովի («Շերիֆ» Մոլդովա), Հովհաննես Համբարձումյանի («Բանանց»), Տարոն Ոսկանյանի («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանի («Փյունիկ»), ԱրտակԵդիգարյանի («Փյունիկ»), Ալեքս Էնրիկե դա Սիլվայի («Միկա»), Արթուր Ավագյանի («Գանձասար»), Հենրիխ Մխիթարյանի («Շախտյոր» Դոնեցկ, Ուկրաինա), Կարեն Մուրադյանի («Շիրակ»), Արաս Օզբիլիսի («Կուբան» Կրասնոդար, Ռուսաստան), Մարկոս Պիզելիի («Կուբան» Կրասնոդար, Ռուսաստան), Գևորգ Ղազարյանի («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Էդգար Մալաքյանի («Չեսկե Բուդովիցե» Չեխիա), Զավեն Բադոյանի («ԲԱՏԷ» Բորիսով, Բելառուս), Նորայր Ասլանյանի («Էմմեն» Հոլանդիա), Յուրա Մովսիսյանի («Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան), Էդգար Մանուչարյանի («Ուրալ» Եկատերինբուրգ, Ռուսաստան), Միխաիլ Մարկոսովի («Ուֆա», Ռուսաստան) եւ Արթուր Սարկիսովի («Վոլգա» Նիժնի Նովգորոդ) ակումբներին:

Այս ցուցակը վերջնական չէ և դեռ կարող է ենթարկվել փոփոխությունների: Հավաքականի վերջնական կազմը հայտնի կդառնա մարտի 18-ին:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ մարզպետ հեռացիր, և ոչ՝ Սերժ Սարգսյան հեռացիր’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի թագուհին վատառողջության պատճառով հետաձգել է այցն Ուելս’